Ռուսաստանը երկրորդ ռազմաբազա կբացի Ղրղըզստանում
Ղրղըզստանի վարչապետ Սապար Իսակովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցում են երկրորդ ռազմաբազա տեղակայելու հարցով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Համապատասխան նախարարությունների մակարդակով խորհրդակցություններ էին անցկացվում այդ հարցով: Ղրղըզստանի Հանրապետությունը կարծում է, որ անվտանգութան ապահովման համար ոչ միայն Ղրղըզստանում, այլև ընդհանուր տարածաշրջանում անհրաժեշտ է հարավում ռազմաբազա տեղակայել»,- ասել է նա:
