«Զրոյական կետերի» ավերակները

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նորից խոսել է «զրոյական կետի» մասին: Դա ինքնին սարսափելի է: Եթե հաշվի առնենք, թե «զրոյական կետի» մասին նրա նախորդ հայտարարությունն ինչ դառնաղետ հետևանքներ ունեցավ ու շարունակում է ունենալ, ապա այս մի «զրոյական կետից» հետո, հնարավոր է, ընդհանրապես ոչ մի բան չմնա:

Նախ՝ համեմատաբար թարմ «զրոյական կետի» մասին: Փաշինյանի ասածից բխում է, որ գերիների փոխանակումը նա համարում է իր և Ալիևի միջև «խաղաղության» պայմանագրի կնքման հավանականության մեծացման «զրոյական կետ»:

Բայց Փաշինյանի նույնիսկ այդ հայտարարությունը կեղծիք է: Նրա ու Ալիևի միջև «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, «զրոյական կետը» ոչ թե գերիների այս փոխանակումն էր, որից իշխանական քարոզչությունը նորից, ցավոք, շոու սարքեց, այլ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած պայմանավորվածությունը, որով Փաշինյանը (ապա և՝ իր ՔՊ-ն) ուրացան ու թշնամուն հանձնեցին Արցախն ամբողջությամբ: Ամեն դեպքում, Փաշինյանը նորից խոսել է «զրոյական կետի» մասին, և ավելի լավ է՝ չպատկերացնել, թե ո՞րն է լինելու հաջորդ կետը: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թ. ապրիլի 9-ին հայտարարեց, որ ինքը...

Ավելի լավ է՝ բառացի մեջբերենք. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»: Թե իր «զրոյական կետից» բանակցելով՝ Նիկոլ Փաշինյանն ինչպիսի՜ ավերածություններ գործեց ու ինչպես կործանման տարավ Արցախը, ինչպես թշնամուն հանձնեց բուն ՀՀ տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, ակնհայտ է: Միաժամանակ, նա իրավացի է, որ «զրոյական կետից» բանակցությունները վարելու մասին ասածը կարևոր նրբություն է: Կարելի է ասել, որ դա անգամ առանցքային նրբություն է:

Այն առումով, որ բանակցություններն իր «զրոյական կետից» սկսելուց ու դրա մասին հայտարարելուց հետո բացարձակապես զրոյացած են ու զրոյացվել են նրա մյուս բոլոր հայտարարություններն ու մեղադրանքները, թե Արցախի հարցում ամեն ինչ կանխորոշված էր, 91 թվից էր «հանձնած», 96 թվից էր հանձնած, 98 թվից էր հանձնած: Իսկ այդ «զրոյական կետը» պարզապես զրոյականի հասցրեց ամեն ինչ: Հիմա շարունակում է «կոորդինատային հարթության» վրա դեպի ձախ տանել...

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video) ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ալիևը Նիկոլի համար մոմ է վառում»․ Տարոն Տոնոյանի կոշտ ելույթը (video) 56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ Զրո Նիկոլը մի ձև է իշխանությունը վերցրել․ Սամվել Կարապետյան (video) Ֆրանսիայի ռազմածnվային nւժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող «Տագոր» լցանավը Մահացել է Սյուզան Մարգարյանի եղբայրը Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video) Իրանը վերականգնել է գազի արդյունահանումը «Հարավային Փարս» հանքավայրի երեք ծովային հարթակներում ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ. Իրանը հաղթել է և ամրապնդել համաշխարհային տերության դիրքերը Էս գյուղը ոչնչացնելու ծրագիր ունե՞ք․ Արամ Մանուկյանը՝ Չինարի գյուղից՝ Փաշինյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասին Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, և այս ամենը հանուն նրա, որ մեկ մարդ սոսնձվել է իր աթոռի վրա. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին․ Շարմազանով Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am