Լաս Վեգասում կրակոցների հեղինակն է 64-ամյա ամերիկացին
ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ էր բացել 64-ամյա Սթիվեն Պադոկը: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործին ուղեկցող կնոջը՝ Մերիլ Դենլի անվամբ: Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 50 մարդ է զոհվել և ավելի քան 200-ը՝ վիրավորվել հրաձգության ընթացքում, որը տեղի է ունեցել Լաս Վեգասի ծառուղու շրջանում, որտեղ այդ պահին համերգ Էր ընթանում:
