Բանա՞կ ա, թե՞ ինչ, որ չծխող սպորտսմեն տղան դառնում է նարկոտիկ պատվիրող․ հրդեհից զոհված Նարեկի մայր (video)
Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով դատական նիստին տուժող Լեւոն Խառատյանի հարցաքննության ընթացքում իրավիճակը լարվեց։
Զոհվածների ծնողերը հունից դուրս եկան, երբ տուժողը ասում էր, որ չի հիշում հրդեհի բռնկման ժամը եւ այլ հարցերի։
Դատավորը հարցեր ուղղելու հնարավորությունից զրկեց ծնողներին, ինչից հետո ծնողները սկսեցին կասկածի տակ դնել դատավորի օբյեկտիվությունը։
