«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Դեկտեմբերի 13-ին Ղազախ-Իջեւան սահմանին Հայաստանն ու Ադրբեջանը գերիների փոխանակում իրականացրին: Ադրբեջանը վերադարձրեց 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցու։ Գերիների վերադարձի գործընթացից հետո համացանցում եւ հանրության շրջանում բուռն քննարկվեց նաեւ այն, որ սահմանին գերիների փոխանակումն իրականացնելու գործընթացը լուսաբանում էին միայն ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ հայկական ԶԼՄ-ներն այնտեղ չէին:
Մինչ ադրբեջանական պետական լրատվամիջոցները մեծ շուքով լուսաբանում էին գործընթացը, հայկական լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել անգամ գնալ սահման՝ լուսաբանելու հանրության համար այդ խիստ կարեւոր ու սպասված իրադարձությունը: Տհաճ իրավիճակ էր ստեղծվել նաեւ այն առումով, որ հայկական կողմը գերիների վերադարձի կոնկրետ տեղի եւ ժամի մասին տեղեկանում էր ադրբեջանական լրատվամիջոցներից:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կառավարություն՝ պարզելու, թե ինչու հայկական ԶԼՄ-ների այցը սահման չէր կազմակերպվել։ «Նպատակահարմար է համարվել այդպես կազմակերպել, այս դեպքում կարեւորը գերիների վերադարձն է: Այս դեպքում կարեւոր է համարվել, որպեսզի առաջնահերթ կերպով գերիների վերադարձը կազմակերպվի»,- ասաց Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը