Վանաձորում աշխարհահռչակ մաեստրո Տիգրան Մանսուրյանի մենահամերգը՝ լեփ-լեցուն դահլիճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցը երեկ երեկոյան ողողված էր մանսուրյանական մեղեդիներով: Վանաձորում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Սա Վանաձորում մաեստրոյի առաջին մենահամերգն էր`«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով, հաղորդում է aravot.am-ը։ Երեկոյի ընթացքում հնչեցին Ավետիք Իսահակյանի եւ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Դրանք կատարեց Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ: Մլքեյանը Վանաձորում առաջին անգամը չէ, որ ելույթ է ունենում: Aravot.am-ի հետ զրույցում մաեստրոն բարձր գնահատեց վանաձորցիների երաժշտական ճաշակը. «Ունենք շատ խորը մտածող, մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ լսող ունկնդիր: Վանաձորցիներն ինձ համար միշտ առանձնակի տեղ ունեն այդ իմաստով, որովհետեւ շատ կիրթ լսող ժողովուրդ են, եւ բացարձակ ակադեմիականությունից չխուսափող»: Երեկոն պարբերաբար ընդմիջվում էր նաեւ ասմունքով: Ասմունքող Տիգրան Գաբոյանը կարդում էր Իսահակյանի ու Չարենցի գործերից: Օրվա մենակատարներն էին՝ Հենրիետտա Հարությունովան, Աննա Ավդալյանը, Քրիստինե Սահակյանը, Յանա Դարյանն ու Արթուր Ավանեսովը: Համերգի ընթացքում արդեն պատմություն ունեցող ստեղծագործությունների կողքին հնչեց նաեւ նոր գործ: Իսկ Մանսուրյանը լոռեցի հանդիսատեսից գոհ է. «Շատ ջերմ ժողովուրդ ունեք, սրտառուչ: Այնպիսի տպավորություն է, որ այս համերգը սպասված է եղել, եւ ես էլ եկել եմ մի սպասված տեղ, որտեղ մեզ սպասել են, եւ ահա վերջապես եկել ենք՝ երգչախմբով, մեներգիչներով, դաշնակահարով: Շատ ջերմ ընդունելություն եղավ, ես խորապես զգացված եմ, նաեւ իմ ընկերների անունից եմ շնորհակալ, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի երեկոն գեղեցիկ անցնի»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի և Նարեկ Լալայանի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am