18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը. Վիգեն Սարգսյան

«18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում զինվորական պարտադիր ծառայության է զորակոչվում միայն 16-17 տոկոսը Այժմ մենք զորակոչում ենք 18 տարին լրացած քաղաքացիներին, ովքեր սովորում են ինչպես վճարովի այնպես էլ` անվճար համակարգում, եթե չունեն տարկետման իրավունք:  Պետք է վատ թիվ հնչեցնեմ` 18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում զինվորական ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը: Դա նշանակում է, որ առաջին ակադեմիական տարկետումը հիմք է դառնում բոլոր մնացած տարկետումների ու հետագայում բանակում չծառայելու համար», -   այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն` անդրադառնալով տարկետման իրավունքի տրամադրման առաջարկվող նոր հայեցակարգին ու «Զինվորական ծառայության» ու «Պաշտպանության» մասին ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխություններին: «Տարկետման իրավունքի վերաբերալ ՊՆ քաղաքականությունը ներառված է «Պատիվ ունեմ» ծրագրում, «Պաշտպանության» և «Զինվորական ծառայության» մասին օրենքի նախագծերում :Առաջարկում ենք տարկետում տրամադրել այն քաղաքացուն, ով որոշում է կայացնում, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 3 տարի ծառայել որպես սպա, ստանալ դրա համար աշխատավարձ և ստանալ պետությունից լիովին փոխհատուցում, թե իր բակալավրիատի ուսուցման, թե հետագայում նաև մագիստրատուրայի, ընդ որում` նաև արտերկրի լավագույն բուհերում` «Լույս» ծրագրի շրջանակներում:«Սա արդար ծրագիր է», քանի որ բացառում է ինչպես տարկետման տրամադրման գործընթացում հնարավոր անարդարություններն, այնպես էլ կարողանում է կարգավորել մի շարք խնդիրներ», - ասաց պաշտպանության նախարարը: «Սրանով մենք նաև կարողանում ենք առանց ՌՈւՀ-երի ընդունելության կտրուկ ավելացման ու հասարակության ավելորդ ռազմականացման, տալ հնարավորություն կրտսեր սպայական կազմում ծառայել քաղաքացուն, ով ունի այլ մասնագիտություն ու ծառայության ավարտից հետո կաշխատի իր մասնագիտությամբ», - ասաց Վիգեն Սարգսյանը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am