«2018թ. ապրիլից հետո վարչապետը չի կարող ունենալ նվազեցված լիազորություններ ». Վիգեն Սարգսյան

«Վերահսկողությունը սպառազինություն մատակարարող երկրի ուղղակի պարտականությունն է:Հույս ունենք, որ քննությունը լիարժեք կանցկացվի, և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող Aeronautics Defense Systems իսրայելական ընկերության շուրջ սկանդալին: «Ես նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ։ Նրա առաջիկա գնման, հնարավոր գնման, այստեղից-այնտեղից ձեռք բերելու մասին խոսակցությունն անօգուտ է։ Դա անիմաստ է, որովհետև առաջին հերթին դժվարացնում է բոլոր հնարավորությունները, երկրորդ՝ դա քո հեռանակարային ծրագրի բացահայտումն է, որը նաև թույլ է տալիս հակառակորդին՝ հակամիջոցներ ձեռնարկել:Մենք Չինաստանում չենք պայմանավորվել այս պահին զենք-զինամթերք մատակարարելու մասին, բայց մենք ունեցել ենք շատ կարևոր հանդիպումներ, քաննարկումներ՝ ռազմաքաղաքական երկխոսության և փոխգործակցության ծրագրերի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է ենթադրում պաշտպանության ոլորտի վերաբերյալ նոր օրենքի նախագիծը, որը մամուլում մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ օրենսդրորեն նվազեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները։ Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ դա հրապարակող մամուլն ուղղակի ծույլ է․ «Պետք է վերցնել օրենքը կարդալ և կարդալ Սահմանադրություն, և տեսնել, որ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը վարչապետն է։ 2018թ. ապրիլից հետո վարչապետը չի կարող ունենալ նվազեցված լիազորություններ՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում»։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am