Մահվան ելքով վրաերթ Աբովյան քաղաքում. Lexus-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմեբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահամաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում՝ Հանրապետության փողոցում՝ «Տաշիր» պիցցայի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 72-ամյա Ռուբեն Մելքումյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ, ովքեր վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի հետ ստացված օպերատիվ տեղեկություննները վրարերթ կատարած վարորդի վերաբերյալ ստուգելու նպատակով մեկնել են նշված վայր: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը, ով նույն բաժնի ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի, Արման Գրիգորյանի հետ կատարում է դեպքի վայրի զննություն: Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Աբովյանի բաժնի փորձաքրեագետ Արթուր Մելքոնյանը: Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հակտանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով Կոտայքի բաժնի ոստիկանները, քննիչները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով պարզել են թե ինչ մակնիշի և համարանաիշի ավտոմեքենա է վրաերթ կատարել ու օպերատիվ քննչական խմբերը մեկնել են կասկածյալի բնակության հասցե և 1 ժամ անց Կոտայքի ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ 59-ամյա Ռուբեն Հակոբյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը Lexus մակնիշի 10 CZ 010 համարանիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվեց Ոստիկանության Կոտայքի բաժնի պահապանվող հատուկ տարածք, իսկ կասկածյալ վարորդ Ռ. Հակոբյանը տեղափոխվեց բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը, որտեղ պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններվ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է վարորդը Ռ. Հակոբյանը չի եղել, ինչի համար էլ քննիչի կողմից կատարվելու են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչից հետո պարզ կլինի վարորդը Ռ. Հոկբյանն է եղել, թե ոչ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am