Մարսելում հարձակման հետեւանքով 2 մարդ է զոհվել
Մարսելի երկաթուղային կայարանում անցորդների վրա դանակով զինված անհայտ տղամարդու հարձակման հետեւանքով զոհվել է 2 մարդ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչ Օլիվեր դե Մազիրիին: Հարձակվողը գնդակահարվել է ֆրանսիացի զինվորականի կողմից: Daily Mail-ի տեղեկություններով՝ հարձակման ժամանակ տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»: Նախնական տեղեկություններով՝ զոհերը երկու կանայք են։ Միջադեպից հետո ոստիկանությունը կրակել է հարձակվողի վրա։
