Կատալոնիայում ոստիկանության գործողություններից տուժել է 38 մարդ
Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակ է բացել կենտրոնական Բարսելոնայի ընտրատեղամասերից մեկում: Այս մասին հայտնում է BBC-ին, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: 2 315 ընտրատեղամասերի մեծ մասը, որտեղ պետք անցկացվեր Մադրիդի կողմից անօրինական հայտարարված՝ Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեն, արգելափակված են ոստիկանության կողմից: Դպրոցների մեծ մասում, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, համացանցն անջատված է։ Ոստիկանության աշխատակիցներն առգրավում են քվեատուփերը: ЭФЕ տեղեկատվական գործակալությունն էլ հայտնել է, որ առնվազն մեկ մարդ հոսպիտալացվել է այդ տեղամասում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարման ժամանակ: Կատալոնիայի Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժել է 38 մարդ:
