Ըտենց չի՜ լինելու, լա՛վ լսեք․ «Власть меняется»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video)

«Տիկին Հարությունյան, կարծում եմ՝ դուք չեք ընտրվի»,- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դիմելով հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Երեկ ամբողջ օրն այստեղ լսեցինք երկու բան, մեկը, որ արտահոսք է տեղի ունեցել նիստից, որը մտահոգում էր իշխող խմբակցությանը, մյուսն էլ ձեր հայտարարագրի հարցն էր: Կարծում եմ՝ ավելի լուրջ ու խորքային խնդիրներ ունենք, որ պետք է այս ամբիոնն օգտագործենք դրա համար, խոսենք այն արատավոր երևույթներից, որ տեղի են ունեցել անցած տարիների ընթացքում՝ ոչ միայն ձեր իշխանության 6 տարիներին, այլև անկախության ամբողջ շրջանում, յուրայիններին՝ ամեն ինչ, ընդդիմադիրներին՝ ոչինչ սկզբունքով»

Պատգամավորն ասաց, որ մեզ վրա հասած ողերգություններից ու կորուստներից հետո կարևոր է միմյանց հետ անկեղծ խոսելը:

«Մարդիկ որոնք 90-ական թվականներից մինչ օրս կուսակցություններ փոխելով, տարբերբ տերեր տերեր փոխելով, համապատասխան տեղեր տեղավորվելով ապահովել են բարեկեցություն, բարեկեցիկ կյանք, հենց իշխանութւոննեը սկսվել է փոխվել մնույ մարդիկ համապաըատասխան դիրքավորնել են , չի՞ եղել, եղել է , ապագում էլ է լինելու չկասկածեք, հենց զհգան իշխանությանն դիրքը երերում է հաստատ շատերը կփոխեն …արդյո՞ք կոռուպցիան մեևր իրականության մեջ հաղփթահարված է , ո՛չ… Շների հարցով զբաղվող ՊՈԱԿ-ները չեն գործում, արդեն 7000 շների հարձակման դեպք է գրանցվել։ Թվում է, թե հասարակ օրինակ է, բայց այստեղ ակնհայտ կոռուպցիա է և դրա զոհը Սուրենավանում մահացած երեխան է։

Սուբվենցիոն ծրագրերում նույնպես կոռուպցիա կա, երբ գնում ենք համայնքներ տեսնում ենք մի հրաշքով միայն գյուղապետի տուն տանող ճանապարհն է միայն մտնում այդ ծրագրի մեջ ու այնտեղ, որտեղ 100-200 տուն կա այդ ճանապարհները սարքված չեն…»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

«Այն կարծիքին չեմ, որ Արցախի էջը փակվել է , մոռանանք ամեն ինչ, ոնց ապրել ենք էդպես էլ ապրենք, նորմալ է լինելու ճանպարհները, հեսա բացվելու են թուրքերն ու ադրբեջանցիները մեզ հետ առևտուր են անելու, մենք էլ իրենց հետ խաղաղ ու հանգիստ ապերելու ենք …. Ես այդ կարծիքին չեմ…»:

«Փոքր երկիր է բոլորն էլ բոլորից տեղյակ են, խրոխտ ելույթներ ունենալով չէ, որ ասենք՝ նախկինները կոռումպացված էին, նեկաներն էլ ՝ սուրբ են… Մի օր էլ դուք էլ լինելու ընդդիմություն. հակակշռման մեխանիզմ պետք է լինի՞, թե՝ ոչ. թե կաթողիկոսն էլ դուք պետք է որոշեք ով լինի …Հանարապետականներին էիք ասում, դուք լիարժեք իրականությունից կտրվել եք, չեք շփվում մարդկանց հետ, չգիտեք ինչ խնդիրներ ունեն… Խրոխտ ելույթներ ունենալով չէ, որ ասենք՝ նախկինները կոռումպացված էին, նեկաներն էլ ՝ սուրբ են»,-դիմելով քաղաքական մեծամասնությանը ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:

դիտվել է 379 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Գառնիկ Դանիելյանը՝ Շաքիից․ ադրբեջանցու հրեշավոր հարձակման հետքերով (video) Այլանդակությունն ԱԺ-ում նոր է սկսվում․․․ Ռուբինյանը մաքրվում է Ալեն Սիմոնյանից․ Սուրեն Սուրենյանց (video) Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին «Արարատ Միրզոյանը խայտառակվել է Իրանում․․․ համապատասխան տեղն են ուղարկել»․ Շաքարյանց (video) Հենց հիմա երեք հարց ունեմ դիվերսանտի հետ կապված Նիկոլին․ Սուրեն Սուրենյանց (video) Մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են «Հանրապետական» բառի հետ ու պարտվում․ Մամիջանյան Բայրամովը TRIPP նախագիծը քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ Հութիները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի նախագահական խորհրդի ղեկավարի տունը Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի․ Շարմազանով Իրանի խորհրդարանում գրանցվել է Արաղչիի իմպիչմենթի վերաբերյալ նախագիծ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց «MAZ» բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բախվել կայանված մեքենային․ արձանագրվել է նրա մահը Դա խայտառակ սադրանք էր. Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ տուրուդմփոցի մասին (video) #ՀԻՄԱ․Ադրբեջանցիները հատուկ օպերացիա՞ են իրականցրել Հայաստանում․ի՞նչ է սպասվում առաջիկայում․Չոբանյան (video) ՊԲ շտաբից ո՞նց է էդ քարտեզը հասել ադրբեջանցիքին․ անհետ կորածների հարազատները՝ ԱԺ-ի դիմաց (video) Իսրայելցի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը Ռուսաստանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, եթե Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմական բազա տեղակայվի․ Կրեմլ #ՈՒՂԻՂ․ Ո՞վ է Հայաստան ներթափանցած դիվերսանտը․ ի՞նչ է ծածկում ԱԺ ծեծկռտուքը․ Սուրեն Սուրենյանց (video) «Ալիևը դիվերսանտին հատուկ էր ուղարկել․․․ Փաշինյանը պետք է պատասխան տա»․ Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, հենց «սшտկեք», մենք լավ համերգ կկազմակերպենք․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am