Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Ինչպես հայտնի է, ընդամենը օրեր առաջ ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն վերցրեց եւ պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է. թեեւ նա վերջերս ակնհայտորեն փոխել է իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, բայց, ամեն դեպքում, Առուշանյանին եւս ՔՊ-ականները որպես իրենց ընդդիմադիր են դիտարկում: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Առուշանյանին ՔՊ-ականները որոշել են արժանացնել Ալավերդու համայնքապետի ճակատագրին ու ազատվել նրանից: Ավելին՝ իշխանականները հրահանգել են իրավապահներին գործընթաց սկսել Առուշանյանի նկատմամբ ու ուսումնասիրել նրան պատկանող բիզնեսները, չարաշահումներ գտնել ու այս ճանապարհով հասնել նրա հեռացմանը: Ինչով կավարտվեն զարգացումները, դժվար չէ կանխատեսել:

Հիշեցնենք, որ ՔՊ-ի թիրախում է նաեւ Վարդենիս խոշորացված համայնքը, քանի որ սեպտեմբերի 19-ից սկսված հանրահավաքային պայքարին հրապարակավ միացավ նաեւ սահմանամերձ Վարդենիսի ընդդիմադիր խմբակցությունը: Այս մասով նոյեմբերի 1-ին ՔՊ-ն վարչության նիստ էր արել եւ հայտարարել, որ կանդրադառնա նաեւ այս համայնքին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 544 անգամ
Լրահոս
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի ոչնչացումը համաձայնեցված էր մեծ տերությունների միջև․ Արմեն Այվազյան Երևանի և Բաքվի միջև համաձայնագիրը վտանգում է Հայաստան պետության գոյատևումը․ Լեմկինի ինստիտուտ Սևանա լճում ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել. նախարարություն Արցախի անկախության տոնի նախօրեին Աննա Հակոբյանը կանգնեց հային արյունահեղ արած ազգի կողքին Բաքուն փորձում է գեներալ Մնացականյանին և մյուս հայերին ծանր հանցագործություններ վերագրել Ինտերը Մխիթարյանին նվիրված հրապարակում է կատարել Տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը Ռուսաստանում ձերբակալվել է «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շախլար Նովրուզովը Փաշինյանը միանում է Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ընդդիմանալու հարցում․ Սասունյան Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը. քաղաքագետ Գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն․ ձերբակալվածներ կան Լույս է տեսել «Արցախ. վանքեր եկեղեցիներ և ձեռագրեր» պատկերազարդ գիրքը Գազայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող նավատորմը վերադարձել է Բարսելոնայի նավահանգիստ Ստուգենք, էլի, կարո՞ղ ա դատախազությունն էլ ա ինքը Քաղաքական գլուխկոտրուկ․․․ Սելֆի՜ է, որ անում է Այբբենարանում Մեսրոպ Մաշտոցի նկարը չկա «Տաշիր գրուպի» գործով այլ անձանց էլ են կալանավորել Կարելի է արձանագրել ՌԴ միջազգային մեկուսացման և պատժամիջոցների վերջնական տապալման փաստը ԶԶՎԵԼԻ Է...5000 տղայի սպանեցին, 10 հազարից ավելիի վիրավորեցին, որ Աննա֊Էրատոն ժպիտը դեմքին գնա կզի Մեհրիբանի դիմաց... Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կշարունակի մնալ կալանավորված. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am