Մահացել է Անդրեյ Մենշիկովը
Մոսկվայում կյանքի 73-րդ տարում մահացել է գրող և բանաստեղծ‚ «КВН»-ի հիմնադիրներից Անդրեյ Մենշիկովը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով գրողի ընտանիքին: Ինչպես ընտանիքի անդամներն են հայտնել՝ Անդրեյ Մենշիկովի մահվան պատճառ է դարձել հիվանդությունը: Անդրեյ Մենշիկովը 100 բանաստեղծությունների և երգերի հեղինակ է:
