Մոուրինյոն դատարանի առջև կկանգնի. հայտնի է օրը
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կկանգնի դատարանի առաջ: Այս մասին գրում է ESPN-ն՝ նշելով, որ այն տեղի կունենա նոյեմբերի 3-ին Մադրիդ դատարանում: Այնտեղ կքննվի հարկերից խուսափելու հարցը, երբ նա մարզում էր «Ռեալ»-ին: Մոուրինյոն մեղադրվում է 3,3 միլիոն եվրոն Իսպանիայի հարկայի ծառայությունից թաքցնելու մեջ:
