Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով. Սի Ցզինպին
Պեկինի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները և զգայուն հարցերը պետք է լուծել երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը: Նա ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպմանն ընդգծել է, որ երկու երկրները պետք աջակցեն երկկողմ համագործակցության կայությանն ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաև Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ:
