Լարված իրավիճակ Ալավերդիում. ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել (video)

Ալավերդու համայնքապետարանում այս պահին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ՔՊ խմբակցությունը որոշել է իշխանազավթում իրականացնել եւ ազատվել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանից, որը «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ է: Այսօր նախատեսված ավագանու նիստը, որի ընթցքում քննարկվելու է Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը:

Առավոտից համայնքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին, նաեւ ընդդիմադիր խմբակցությունների անդամներին մուտք գործել շենք: Դրսւում հավաքվածները վանկարկում են «Թամազյան, Թամազյան»:

Նշենք, որ արդեն ամիսներ շարունակ ՔՊ-ն տպալում է ավագանու նիստերը, իսկ այսօր արդեն անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել:

«Մեր խմբակցությունը ԱԺ պատգամավոր Արեմ Մկրտչյանի, մի քանի մարդկանց եւ ոստիկանության ուղեկցությամբ ներս է մտել, եւ այս պահին թույլ չեն տալիս համայնքի աշխատակիցներին եւ ավագանու անդամներին ներս մտնել: Հակաօրինական գործընթա է սկվել ոստիկանության աջակցությամբ: Սա ես համարում եմ ժողովրդավարության տապալում»,- ասաց Արկադի Թամազյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 10-ին Ալավերդիում նախատեսված է ավագանու նիստ։ Անցած շաբաթ օրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Մեսրոպ Առաքելյանը համատեղ ասուլիսում բարձրաձայնեցին, որ ՔՊ-ականները ցանկանում են անվստահություն հայտնել Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին։

Կոալիցիոն հուշագրով քաղաքի ղեկավարումն իրականացնում են ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։

NEWS.am

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Հենց այստեղից հաղորդում եմ տալիս հանցագործության մասին․ Ագնեսա Խամոյանը թղթեր ներկայացրեց (video) Ռուբինյանը տակից ասում է՝ Ղազարյան ջան, գազ տուր, տղամարդու ջեբն էլ պիտի փող լինի. Էդգար Ղազարյան (video) Սամվել Կարապետյան, ես չեմ ուզում, որ էդ դուրսպրծուկը գա առաջին պլան․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլը Իլհամի գերին է, դուք՝ Նիկոլի․ ձեր վիճակը շատ տխուր է․ Աղվան Վարդանյան (video) Հանգիստ նստե՛ք ու լսեք ձեր թալանի մասին․ Մեսրոպ Մանուկյանի դիպուկ և կոշտ խոսքը (video) Սամվել Կարապետյանի ծրագրերից դուք էլ եք օգտվել, հիմա եկել, ի՞նչ եք խոսում․ Մամիկոն Ասլանյանը՝ ՔՊ-ին (video) Հիմա ուշադիր լսե՛ք՝ ինչ են փոխանցում անհետ կորածների ու գերիների հարազատները․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Վահե Սարգսյան․ Եկեղեցու կազմաքանդման գործընթացը սկսվել է, դրան լծվել է նաև Արման Եղոյանը ՔՊ-ի նոր խայտառակ սուտը թոշակառուներին․ խաբում են ու խաբում (video) Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»․ YerevanToday #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Գառնիկ Դանիելյանը՝ Շաքիից․ ադրբեջանցու հրեշավոր հարձակման հետքերով (video) Այլանդակությունն ԱԺ-ում նոր է սկսվում․․․ Ռուբինյանը մաքրվում է Ալեն Սիմոնյանից․ Սուրեն Սուրենյանց (video) Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին «Արարատ Միրզոյանը խայտառակվել է Իրանում․․․ համապատասխան տեղն են ուղարկել»․ Շաքարյանց (video) Հենց հիմա երեք հարց ունեմ դիվերսանտի հետ կապված Նիկոլին․ Սուրեն Սուրենյանց (video) Մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են «Հանրապետական» բառի հետ ու պարտվում․ Մամիջանյան Բայրամովը TRIPP նախագիծը քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ Հութիները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի նախագահական խորհրդի ղեկավարի տունը Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am