G20-ի երկրները որոշում կայացրեցին
Չինաստանի նախագահությամբ G20-ի օրակարգի թեմաներից մեկը կլինի ահաբեկիչների ֆինանսավորման դեմ պայքարը և այդ ոլորտում համագործակցության ամրապնդումը՝ հայտնում է RIA Novosti-ն: «G20-ը վճռականորեն կուժեղացնի ահաբեկիչների ֆինանսավորման դեմ պայքարը: G20-ի երկրները կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են գոյություն ունեցող սպառնալիքների մակարդակի ընկալման բարձրացումը և օպերատիվ տեղեկատվության փոխանակումը առավել սերտ համագործակցության միջոցով»,- ասված է Չինաստանի ժողովրդական բանկի մամլո հաղորդագրությունում: Հաղորդվում է, որ «քսանյակը» կքննարկի ահաբեկիչների ֆինանսավորման տարբեր ռեսուրսների և ուղիների դեմ պայքարի միջոցառումները, որպեսզի փակի ֆինանսական հոսքերի ողջ սպեկտորը՝ կապված ահաբեկչական գործունեության հետ: Շանհայում այսօր բացվում է G20-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների հանդիպումը, որում, ինչպես սպասվում է, կքննարկվեն համաշխարհային տնտեսությանն առնչվող հարցեր:
