«Այցն իրականացվել է գիտակցաբար». Արագած Ախոյանն Արցախ այցելած գործիչների մասին

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հրավերով սեպտեմբերի 22-24 Արցախ էին այցելել  թուրք քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սայիդ Չեթինօղլուն և Էրոլ Քաթըրջօղլուն: Նրա հավաստմամբ՝ Արցախ կատարած այցը պատմական է և այն իրականացվել է գիտակցաբար: «Այցը պատմական էր, այն իրականացվել է գիտակցաբար: Մեր թուրք գործընկերները, որոնք մեր գաղափարակիցներն են, խոսում են Հայոց ցեղասպանության մասին, ճանաչված դեմքեր են Թուրքիայում եւ կարող են իրենց հասարակությանն օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդել: Նրանք նաեւ թուրքական քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ են եւ որոշակիորեն՝ իշխանական վերնախավի ներկայացուցիչներ, չնայած որոշ հարցերի շուրջ լուրջ տարաձայնությունների: Այդ գործիչները ոչ հակահայ են, ոչ հակաթուրք, ոչ հակաադրբեջանցի: Նրանց նպատակն է՝ հաշտեցման ուղիների որոնում, ազգերի միջեւ թշնամանքի վերացում: Նրանք քաջ գիտակցելով են Արցախ այցելել՝ որպես խաղաղության դեսպաններ»,-ընդգծեց Արագած Ախոյանը: Ախոյանի խոսքով՝ թուրք գործիչներին Արցախ հրավիրելով՝ հիմնադրամը նպատակ է ունեցել  նրանց միջոցով թուրք հասարակությանը օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն  ստեղծել. «Այդ գործիչները ոչ հակահայ են, ոչ հակաթուրք, ոչ հակաադրբեջանցի: Նրանց նպատակն է հաշտեցման ուղիների որոնումը, ազգերի միջեւ թշնամանքի վերացումը»: Հարցին, թե նրանց կարտահանձնի՞ Թուրքիան, նախկին պատգամավորն ասաց, որ իր կարծիքով ոչ. «Քաղաքացուն հանձնելը ցանկացած պետության ինքնասիրության խնդիր է: Դատավարություն կլինի գուցե, բայց արտահանձնումը չեմ պատկերացնում»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am