Թրամփի սիրելի մարզիկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր սիրելի մարզիկն է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ թենիսիստին համարում է «Իսպանիայի հսկայական գանձը»։ «Ինձ դուր է գալիս Ռաֆան։ Նա միշտ ձգտում է հաղթանակի։ Նա հաղթող է»,- նշեց Սպիտակ տան ղեկավարը։ Պարբերականը գրում է, որ ընտրություններում հաղթելուց առաջ Թրամփը հաճախ էր ներկա գտնվում US Open –ի խաղերին՝ Նադալի մասնակցությամբ։
