Նախիջևանում զինծառայողը սպանել է 3 ծառայակցի և փախել

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին սպանել է 3 ծառայակցի և փախել, հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV լրատվակայքը, գրում է Razm.info-ն։ Սպանված զինծառայողներն են Սիյազանի շրջանի բնակիչ, ավագ լեյտենանտ Աբբասով Նահիդ Ղարիբ օղլուն (Abbasov Nahid Qərib oğlu), Գարադաղի շրջանի Սահիլ գյուղի բնակիչ Շերիֆլի Էլվին Էլշան օղլուն (Şərifli Elvin Elşən oğlu) և Շարուրի շրջանի Դյուդանգա գյուղի բնակիչ, 1993-ին ծնված Աղաև Վյուսալ Ռաֆիգ օղլուն (Ağayev Vüsal Rafiq oğlu): Ըստ աղբյուրի՝ ծառայակիցներին սպանած զինծառայողը Սադարակ գյուղի բնակիչ Ջալիլբեյլի Բահրուզ Փերվիզ օղլուն է (Cəlilbəyli Bəhruz Pərviz oğlu), ով փախել է դեպքի վայրից: Նրան գտնելու մասին տեղեկություններ դեռևս չկան: Լրատվակայքը հայտնում է, որ սպանված զինծառայողներից Էլվին Շերիֆլիի հարազատները հաստատել են տեղեկությունը: Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել այս միջադեպի մասին: Ըստ Meydan TV-ի՝  Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության համակարգում 2017 թվականի առաջին 9 ամիսներին մահացել է առնվազն 53 զինծառայող: 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 48 մահացած զինծառայողի անուն, իսկ 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ: Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am