ԱՄՆ-ում գործարանի աշխատողը կրակել է գործընկերներին
Ամերիկյան Կանզաս նահանգի Հեսթոն քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 4-7 մարդ, 20-30 մարդ վնասվածքներ են ստացել։ Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով շրջանի շերիֆին։ Հաղորդվում է, որ հրաձգությունն իրականացրել է խոտհնձիչներ արտադրող գործարանի աշխատողներից մեկը։ Արդյունքում նա սպանվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից։ Դեպքի վայրում աշխատում են մի քանի տասնյակ ոստիկաններ։
