7 մլն. 200 հազար դրամ՝ երկօրյա գիտաժողովին

Hraparak.am-ը գրում է. Սեպտեմբերի 19-ին Մատենադարանում անցկացվել է «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակին: Երկօրյա միջազգային գիտաժողովին, որը, ի դեպ, դրսից միայն 3 մասնակից է հյուրընկալել, կառավարությունը հատկացրել է 7 մլն․ 200 հազար դրամ։ Գիտաժողովի նախագահողը եղել է Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ով գիտաժողովի մասնակիցներին ապահովել է նաև իր հեղինակած, այսպես ասած՝ «մասնագիտական գրականությամբ»։ Խոսքը 2015-ին հրատարակված «Воскан Вардапет Ереванци - Жизнь и печатная деятельность» գրքի մասին է, որը գիտաժողովի մասնակիցների ուշադրությունը գրավել է գրքի վերնագրի ռուսերեն սխալ թարգմանությամբ, մասնավորապես՝ «տպագրական գործ» բառակապակցությունը բառացի թարգմանվել է «печатная деятельность»՝ փոխանակ լինելու «издательская» կամ «типаграфская»: Եվ նմանօրինակ լեզվական սխալները շատ են գրքում, ավելին, մասնագետների դիտարկմամբ, սա մի թեմա է, որի մասին մասնագիտական աղբյուրները շատ են, և, ըստ էության, գիրքն էլ տարբեր տեղերից ծաղկաքաղ է հիշեցնում, որը կազմված է տուրիստական ուղեցույցի մակարդակով։ Ի դեպ, գիրքն ունի խմբագիր, թարգմանիչ, և ուշագրավն այն է, որ հրատարակվել է Մատենադարանի կողմից։ Ինչը նշանակում է, որ այն պետք է արժանացած լիներ Մատենադարանի գիտխորհրդի հավանությանը։ Իսկ սա արդեն 2 դեպքում էլ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am