Հայաստանը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված «հակաահաբեկչական միջոցառումների» (Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիա Արցախի դեմ-Խմբ.) մասին, որոնք ձեռնարկվել են «Ադրբեջանի տարածքից» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի կողմից իր զինված ուժերը դուրս չբերելու ֆոնին. այս մասին Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ընդգծել է, որ «Ղարաբաղից հայ բնակչության հեռանալու պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է»:
«Այս գործընթացի ընթացքում (Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը Հայաստան-Խմբ.) որևէ քաղաքացիական անձի նկատմամբ բռնության ոչ մի դեպք չի գրանցվել, ինչը, ի թիվս այլ հարցերի, հաստատել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայ բնակչությունը լքել է «մեր տարածքը», դրա պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանություններն ու «նրանց կողմից վերահսկվող անջատողական ռեժիմը» (չակերտները՝ Tert.am)»,-Բայրամովի խոսքերն է մեջբերում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը