Ընդդեմ ռասիզմի
Իրավունքների և ազատության համար ամերիկացի հայտնի պայքարող «Ալ Շարփթոն»-ը մտադիր է մասնակցել Հոլիվուդում ռասայական խտրականություն ցուցաբերելու դեմ հանրահավաքին: Բողոքի ակցիան կսկսվի Լոս Անջելեսում, կիրակի ցերեկը` «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության սկսվելուց 3 ժամ առաջ, գրում է TASS-ը: Նշվում է, որ նմանատիպ ելույթներ են նախատեսված նաև Նյու Յորք, Վիրջինիա, Օհայո, Ջորջիա և Միչիգան նահանգներում: Կազմակերպիչներն են ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություններն ու Հոլիվուդի կինոինդուստրիայում աշխատավորների արհեստակցական միավորումները: Ուրբաթ օրը նրանք կհայտարարեն ազգային փոքրամասնություններին առավել ծավալուն աջակցություն ցուցաբերող կոմիտեի ձևավորման մասին` ԱՄՆ հեռուստատեսությունում և կինոյում: «Մենք փորձում ենք ծեծել երկաթը, քանի դեռ այն տաք է»,- ասել է «Ալ Շարփթոն»-ի ներկայացուցիչ Նաջի Ալին:
