Մայրը նորածնին վաճառել է 20 հազար դրամով, ապա փոշմանել է և ևս 55 հազար դրամ պահանջել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզում երեխայի վաճառքի և միաժամանակ առեւանգման մասին հաղորդումների առնչությամբ ՀՀ ոստիկանությունը կատարում է հետաքննություն: Լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ սույն թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել Իննա Ղ.-ից: Նա հայտնել է, որ վեց ամիս առաջ մի կին հրաժարվել է իր երեխայից, տվել իրեն և պահանջել 20 հազար դրամ՝ երեխայի փաստաթղթերի հետ կապված խնդիրները լուծելու, ծննդյան վկայական տալու համար, սակայն հիմա եկել և 55 հազար դրամ է պահանջում նույն հարցի համար: Նյութեր նախապատրաստելու ընթացքում պարզվել է, որ ապրիլի 6-ին Իննան, երեխա որդեգրելու նպատակով, այցելել է երեխայի մոր՝ Գյուլիզար Գ.-ի տուն, որտեղ նրանք համաձայնության են եկել: Նույն նյութեր նախապատրաստելու ընթացքում երեխայի մայրն էլ հաղորդում է տվել, որ փոքրիկին ապրիլ ամսին առեւանգել են: Նա նշել է, որ ապրիլի 3-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցում՝ «Հանրապետական» ծննդատան մոտակայքում, պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող իր նորածին երեխային անհայտ անձինք առևանգել են: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում սկսվել է հետաքննություն: Քրեական գործ դեռևս հարուցված չէ: Երեխայի առք ու վաճառքը քրեորեն պատժելի արարք է: Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածն այսպիսի գլխագիր ունի. «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը»: Այսինքն, պատասխանատվություն է նախատեսվում երկու կողմերի համար էլ: «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»,- ասվում է մեջբերված հոդվածի 1-ին մասում: Նորածին երեխայի խնամքը ստանձնած ամուսիններն ապրում են Վաղարշապատ քաղաքում: Մայրը մարզի գյուղերից մեկի բնակիչ է: Նշենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն կար, որ երեխայի խնամակալության հետ կապված առկա է Վաղարշապատի հոգաբարձուների խորհրդի որոշում: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեզ պատասխանեցին, որ քաղաքապետարանում գործում է խնամակալության հանձնաժողով, իսկ նշված խնդիրն այդ հանձնաժողովի իրավասությունների ոլորտում չէ: Վաղարշապատի քաղաքապետարանից այդուհանդերձ տեղեկացրին, որ վերոնշյալ անձինք այդ հանձնաժողովին չեն դիմել: Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի մասին ինքը տեղյակ է: Օրեր առաջ պարզել է, որ Դմիտրիի և Իննայի ընտանիքում երեխա կա: Ամուսիններն, ի դեպ, երկար տարիներ երեխա չեն ունեցել: 45-ամյա Դմիտրին և 33-ամյա Իննան մեծացել են մանկատանը: Ըստ տիկին Ապիտոնյանի, նրանք վստահեցրել են, որ փոքրիկի մայրն իրենց բարեկամուհին է, դա նրա 8-րդ երեխան է, ընտանիքն ապրում է չափազանց ծանր սոցիալական պայմաններում, և մայրը ցանկացել է, որ որդեգրեն նորածնին»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am