Առողջապահության նախարարը հրաժարական է տվել
Սպիտակ տունը հայտնել է,որ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է առողջապահության նախարար Թոմաս Փրայսի հրաժարականը՝ հարկատուների հաշվին նրա թռիչքների շուրջ սկանդալի ֆոնին: Նախարարը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել ուրբաթ ու նախագահը ստորագրել է այն,ասել է Թրամփի մամուլի քարտուղարը: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Դոն Ռայթը, որը մինչեւ հիմա զբաղեցնում էր Փրայսի տեղակալի տեղը։
