Վահագն Խաչատուրյանը ձեռք է բերել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա. ինչու են գաղտնի պահվում նրա ծախսերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է այն շարքը, որում պարբերաբար անդրադառնում է պետական պաշտոնյաներին, երկրի առաջին դեմքերին սպասարկող մեքենաների բենզինի ծախսին եւ դրա հավելյալ պահանջված քանակին ու հիմնավորմանը:

Արդեն անդրադարձել ենք ՀՀ վարչապետին, ԱԺ հանձնաժողովների նախագահներին, ԱԺ փոխնախագահներին սպասարկող մեքենաներին հավելյալ տրամադրվող բենզինի քանակությանը: «Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ հարցում է ուղարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմ՝ պարզելու, թե վերջին մեկ տարում որքան բենզին է ծախսել Խաչատուրյանին սպասարկող ավտոմեքենան: Հարցրել էինք՝ քանի մեքենա է սպասարկում նրան, եւ, ըստ մեքենաների, խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե որքան դիզվառելիք է ծախսվել նրան սպասարկող բոլոր ավտոմեքենաների համար:

Նաեւ խնդրել էինք հայտնել՝ որքան բենզին է հավելյալ տրամադրվել վերը նշված բոլոր սպասարկող մեքենաների համար եւ ինչ անհրաժեշտությամբ: Նախագահի աշխատակազմից, շատ արագ արձագանքելով մեր գրությանը, ժամեր անց տեղեկացրին, որ հանրապետության նախագահին սպասարկող մեքենան, ինչպես նաեւ ուղեկցող մեքենաները հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվեկշռում չեն, եւ, բնականաբար, վերջինիս կողմից ավտոմեքենաների համար անհրաժեշտ բենզին չի հատկացվում:

Ավելի ուշ նախագահականից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ բոլոր այն մեքենաները, որոնք սպասարկում են նախագահին, գտնվում են ՊՊԾ-ի վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով էլ տվյալներ փոխանցել չեն կարողացել: ՊՊԾ-ից, մեր բանավոր հարցերին ի պատասխան, հայտնեցին, որ բանավոր ոչինչ ասել չեն կարող:

Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը նույն հարցումն ուղարկեց ՊՊԾ պետի պարտականությունները կատարող Արթուր Գասպարյանին: Օրեր անց պարոն Գասպարյանի ստորագրությամբ ուղարկվեց փաստաթուղթ, որում, մասնավորապես, ասվում է.

««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների եւ միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է՝ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Հայցվող տեղեկությունը, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ եւ 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, որի համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման ձեւերի եւ մեթոդների, ինչպես նաեւ նրանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում պետության կողմից անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները հույժ գաղտնի են, ուստի եւ, նույն օրենքի համաձայն, դասվում են պետական գաղտնիքի շարքին: Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ»:

Պատասխանը նույնն էր, ինչ վարչապետ Փաշինյանի դեպքում էր. ՀՀ նախագահին սպասարկող մեքենաների եւ դրանց վերաբերյալ տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չէ: Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ նախագահին մոտ կանգնած աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ Խաչատուրյանը վերջին շրջանում ձեռք է բերել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա:

Փաստորեն, նախագահի կորտեժը, ի տարբերություն վարչապետի կորտեժի, թեեւ մահաբեր չէ, սակայն մնացած առումներով չի զիջում «պադավատապետության» գլխավոր հովանավոր Նիկոլ Փաշինյանի կորտեժին:

դիտվել է 475 անգամ
Լրահոս
Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշիչ դեր ստանան մեր տնտեսության մեջ Այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի պայթած գազի խողովակն ու ատոմակայանի բլեֆը»․ Հայկ Նահապետյան (video) «Զանգեզուրի միջանցքն» անպայման կկառուցվի. Ալիև Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video) Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ալիևը Նիկոլի համար մոմ է վառում»․ Տարոն Տոնոյանի կոշտ ելույթը (video) 56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ Զրո Նիկոլը մի ձև է իշխանությունը վերցրել․ Սամվել Կարապետյան (video) Ֆրանսիայի ռազմածnվային nւժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող «Տագոր» լցանավը Մահացել է Սյուզան Մարգարյանի եղբայրը Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video) Իրանը վերականգնել է գազի արդյունահանումը «Հարավային Փարս» հանքավայրի երեք ծովային հարթակներում ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ. Իրանը հաղթել է և ամրապնդել համաշխարհային տերության դիրքերը Էս գյուղը ոչնչացնելու ծրագիր ունե՞ք․ Արամ Մանուկյանը՝ Չինարի գյուղից՝ Փաշինյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասին Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, և այս ամենը հանուն նրա, որ մեկ մարդ սոսնձվել է իր աթոռի վրա. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am