ԿԳ նախարար. «Ռուսերենին էլ հնարավորություն տանք զարգանալու, որ դառնա մեր երկրի համար կարեւոր լեզու». aravot.am

ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ քննարկման ժամանակ այսօր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ նախարարության մշակած՝ ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգին, որը հասարակության և փորձագետների շրջանում քննադատությունների է արժանացել:Այս մասին հայտնում է aravot.am-ը: Լևոն Մկրտչյանը պարզաբանեց՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնական գիտությունների զարգացման համար անհրաժեշտ է օտար լեզուների ուսուցմանն ուշադրություն դարձնել ու նոր մեթոդաբանություն կիրառել հանրակրթական համակարգում, քանի որ ներկայիս մեթոդաբանությունը բավարար չէ: Լևոն Մկրտչյանը նշեց, որ եվրոպական երկրներում, օրինակ, օտար լեզուներ ուսումնասիրում են առաջին դասարանից, իսկ ՀՀ-ում առաջին դասարանում ուսուցանվում է միայն մայրենին: Երկրորդ դասարանից էլ սկսվում է ռուսերենի ուսումնասիրությունը. «Մասնագետները գտան, որ երկրորդ դասարանից ևս կարող է օտար լեզու ուսումնասիրվել, բայց ոչ թե տառերի ուսումնասիրման տեսքով, այլ ասենք՝ խաղերի: Այսպես առաջացավ օտար լեզուների զարգացման հայեցակարգի անհրաժեշտությունը»: Լևոն Մկրտչյանը նկատեց՝ նշյալ խնդրով մշակվեցին անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հայեցակարգերը, բայց հենց հերթը հասավ ռուսերենին, մամուլը քաղաքականացրեց հարցը. «Քաղաքականացնելու խնդիր իսկապես չկա: Արհեստական ձևով քաղաքականացվեց նորմալ գործընթացը: Օրենքով ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է, իսկ այլ լեզուների համար որևէ այլ հասկացություն կամ կարգավիճակ լինել չի կարող»:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am