Այս օրենքի ընդունումով մենք կանգնելու ենք կռախի առաջ. ավտոներկրող (video)
Ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք դեմ են նոր օրենքին:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ոլորտում ամեն ինչ արվում է սպիտակ դաշտում, քանի որ հիմնական մեքենաները ներկվում են աճուրդով:
