Կոպտագույն խախտում է տեղի ունենում պատգամավոր Հայկ Մամիջանյանի նկատմամբ
«Խախտվում է Հայկ Մամիջանյանի՝ պատգամավորի անձեռնմխելիության իրավունքը»,- լրագրողների հետ զրույցում Հայկ Մամիջանյանի հարցաքննությունից հետո ասաց նրա փաստաբան Սլավիկ Պողոսյանը՝ արձանագրելով, որ մինչև Մամիջանյանին հարցաքննության հրավիրելը պետք է ԱԺ-ում բարձրացվեր վերջինիս անձեռնմխելիության հարցը։
«Հիմա փաստացի ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, քննիչն էլ չժխտեց, ակնհայտ է»,- նշեց Պողոսյանը։
Բացի այդ, փաստաբանն անդրադառնալով քրեական վարույթի նախաձեռնմանը՝ արձանագրելով, որ հանցագործության հատկանիշներ առհասարակ առկա չէին և գրագետ մարդիկ շատ լավ պետք է հասկանային, թե ինչ է ասել Հայկ Մամիջանյանը։
