Երևանում պարտված ՔՊ-ականները հայտարարում են, որ «վախենալու չունեն» (video)
«Մենք արդեն հայտարարել ենք, որ նոր ընտրություններից չենք վախենում». այսպես արձագանքնեց Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, լրագրողի՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի այն տեսակետի մեջբերմանը, թե պետք է անցկացվի նոր ընտրություններ և ձևավորվի նոր իշխանություն։
«Թող մյուս քաղաքական ուժերը մտածեն, մենք նոր ընտրություններից չենք վախենում։ Եթե մենք որոշենք արտահերթ ընտրությունների տանել պրոցեսը, իրենք արդեն սկսելու են չուզել, ինչպես դա եղավ 2021 թվականին, տեսանք, թե ոնց եղավ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․
