ԱՀՀ-ն նամակ է հղել Ներկայացուցիչների պալատ՝ «ադրբեջանական լվացքատան» հարցով

Սեպտեմբերի 16-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) նամակ է ուղարկել Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարական բարեփոխումների ու Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հատուկ հանձնաժողովներին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի խավիարային դիվանագիտության անհարկի ազդեցության հետ կապված, մասնավորապես հաշվի առնելով «Ադրբեջանական լվացքատունը» բացահայտող վերջին զեկույցը: Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Թրեյ Գաուդիին և ամենաբարձրաստիճան անդամ Էլայջա Քամմինգզին, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Նունիեսին (հանրապետական, Կալիֆորնիա) և ամենաբարձրաստիճան անդամ Ադամ Շիֆին (դեմոկրատ, Կալիֆորնիա) հղված նամակում Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը հայտարարել են. §Սույն նամակով ձեր ուշադրությունն ենք հրավիրում առ այն, որ լուրջ մտահոգություններ ունենք կապված Արևմտյան արժեքներն ու հաստատությունները նսեմացնելու Ադրբեջանի փորձերի, և ամենավերջին բացահայտումների հետ այն մասին, որ վերջինս §գաղտնի 3 միլիարդ ԱՄՆ դոլարի ստվերային դրամական միջոցներ է օգտագործել¦ Եվրոպայում, ինչպես հաղորդվել է ս.թ. սեպտեմբերի 5-ի BBC պարբերականի մի հոդվածում: Մեքենայությունն անվանվել է «ադրբեջանական լվացքատուն», քանի որ դրա միջով անցած մեծ գումարները մի շարք ֆիկտիվ ընկերությունների (shell company) կողմից լվացված փողեր են եղել: «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին զեկուցման ծրագրի (OCCRP) կողմից հրապարակված Ադրբեջանական լվացքատան վերաբերյալ հետաքննության տվյալներով «2012-ից 2014 թթ., նույնիսկ երբ Ադրբեջանի կառավարությունը ակտիվիստների և լրագրողների էր մասսայականորեն ձերբակալում, երկրի իշխող վերնախավի անդամները ստվերային դրամական միջոցներ էին օգտագործում՝ եվրոպացի քաղաքական գործիչներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու, փողեր լվանալու և այլ կերպ իրենց օգտվելու համար»: «Չպետք է աչք փակենք Ամերիկյան ժողովրդավարության վրա Ադրբեջանի` սահմաններն անցնող և կոռումպացված ազդեցությանը: Կոնգրեսը տեղյակ է այն պատճառներին, թե ինչու է Ալիևի ինքնավարությունը փորձում արդարացնել մարդու իրավունքների հետ կապված իր երկրի մասին արձանագրությունները, լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ վերացնելով քրիստոնյա հայ բնակչությունը և դեմ դուրս գալով Միացյալ Նահանգների արժեքներին: 2016թ. ապրիլին Ադրբեջանի աննախադեպ հարձակումները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, երբ Ադրբեջանի կողմից ԻԼԻՊ-ի ոճով անդամախեղումների և հայերի գլխատման դեպքերը անհետևանք մնացին, ինքնին խոսուն են: Վերջին բացահայտումները միայն հաստատում են, որ խոշոր գումարներ են ծախսվում՝ կաշառելու պաշտոնյաներին, որպեսզի նրանք չգործեն այնպես, ինչպես ընտրազանգվածներն են ակնկալում», – նշել են Համագումարի համանախագահներ Բարսամյանը և Գրիգորյանը: Համագումարի համանախագահները եզրափակել են. «Չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանը, քվեարկելով ձայների 578 կողմ, 9 դեմ և 68 ձեռնպահ հարաբերակցությամբ, դատապարտեց որոշում կայացնողների վրա անօրինական միջոցներով ազդելու Ադրբեջանի փորձերը և լիազորեց ավելի խորը հետաքննություն իրականացնել վերջինիս վարքագծի վերաբերյալ: Ձեր համապատասխան հանձնաժողովներին կոչ ենք անում առնվազն հաշվի առնել այս նոր բացահայտումները ձեր ընթացիկ հետազոտություններում»: Այս տարի Ներկայացուցիչների պալատին և Սենատին հղված նախորդ նամակներումՀամագումարը ընգդծել էր, որ «պետք է ապահովենք, որ Ադրբեջանի համատարած կոռուպցիոն գործունեությունը չվարկաբեկի ամերիկյան քաղաքականությունը և նպատակները»: Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարական բարեփոխումների ու Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հատուկ հանձնաժողովներին ուղղված նամակը կարդալու համար սեղմեք այստեղ:   Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am