Արցախցիները աշխատանքի կարոտ են, դուք ծառայությունից խուսափողներին եք խրախուսում․ Սոնա Աղեկյան (video)
Քննարկում ենք Երևանի մետրոյի անվտանգության խնդիրը, առաջարկում եմ երևանցի Տիգրան Ավինյանին առավոտյան յոթից սկսած փորձել երթևեկել մետրոյով: Այս մասին ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը:
«Մետրոյի թեման դուք արդեն շատ եք շահարկել, ամիսներ առաջ էլ ասում էիք, որ երկու տարում պատրաստ կլինի Սուրմալուի մետրոյի կայարանը, հարց է առաջանում՝ ինչ եղավ այդ կայարանի հետ»,-ասաց նա:
