«Մամա Ռոզայից, մինչև կոյուղաջրերի թագուհի»․ Անի Խաչատրյանը պարզաբանում է (video)
Ինչ-որ կոյուղաջրերի թագուհի, կամ ավելի ճիշտ հավաքարարուհի, փորձեց ջուր ցանել ինձ վրա, ստացավ այն, ինչ ստացավ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:
«Ես չեմ հիշում՝ այդ պահին ինչ կատարվեց, ինքն ինձ դրդեց, որ ստանա այն, ինչ ստացավ: Ես աշխտում եմ որպես Երեւանի ավագանու անդամ, բայց քաղաքական ելույթները ստանում են քաղաքական պատասխան»,-ասաց նա:
