Բա, որ կատուն գա մեզ վրա՞

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բուռն քննարկումներից հետո մերժեց Ելք խմբակցության առաջարկը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասով: Դրան կողմ քվեարկեց հանձնաժողովների անդամներից միայն Արտակ Զեյնալյանը: Ելքի մյուս նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ, չքննարկվեց, քանի որ հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը բացակայում էր: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ նախագծի քննարկումը հետաձգվում է երկու ամսով: ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի հիմնական զեկուցողը Նիկոլ Փաշինյանն էր, որը վստահաբար կարող ենք պնդել, որ լուրջ ընդդիմախոս չուներ, բացառությամբ Արտաշես Գեղամյանի մեկ-երկու պոռթկումների։ Երբ Փաշինյանը հիշեցրեց, որ Գեղամյանը ԵՏՄ-ին անդամակցելու ջատագովներից էր, գիրք էր գրել և փորձում էր համոզել, որ ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում պատերազմն անխուսափելի է, Գեղամյանը անցավ հակագրոհի։ «Մենք համ ԵՏՄ մտանք, համ պատերազմ ունեցանք, համ ռազմական կորուստներ: Եվ ընդ որում, հիմքեր կան կասկածելու, որ այդ պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրել է մեր ռազմավարական գործընկերների հետ, ԵՏՄ մեր պարտնյորների հետ, որովհտետև ես թշնամական ակտ եմ համարում այն, որ Ղազախստանն ասում է՝ քանի որ պատերազմ է, եկեք ԵՏՄ վարչապետների հավաքը Երևանում չանենք, որովհետև դա կարող է մեկնաբանվել որպես աջակցություն կողմերից մեկին: Դու էդ կողմերից մեկն ես, որովհետև ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ ունես, էդ քո դեմ են կռիվ անում, քո գյուղերի վրա են կրակում: Ես նկատի ունեմ ՀՀ սահմանի լարված իրավիճակը: Նույնը վերաբերում է նաև Բելառուսին, որն Ադրբեջանին պաշտպանող հայտարարություններ արեց: Նույնը վերաբերում է Ռուսաստանին»,- Փաշինյանի այս հիմնավորումներից հետո Գեղամյանը ի ցույց դրեց ողջ արսենալը։ Նախ փորձեց փաստարկներ ներկայացնել, հիշեցրեց, որ 2014 թվականին եղան ուկրաինական դեպքերը, հետո մոլդովական: «Հիմա հարց, արդյոք հարգարժան զեկուցողը տեղյակ չէ, որ խայտառակ վիճակում է գտնվում Ուկրաինայի էկոնոմիկան, շատ ծանր վիճակում է գտնվում Մոլդովայինը: Դա խոսում է, որ ընտրված կուրսը, այն է՝ անդամակցությունը ԵՏՄ-ին ճիշտ էր: Հակառակ դեպքում կունենայինք այն, ինչ ունենք Ուկրաինայում»,- ասաց Գեղամյանը: Ընդհանրապես ոչ ՀՀԿ-ականները եւ ոչ էլ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները, որոնք միանալով ՀՀԿ-ականներին դեմ քվեարկեցին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին, հիմնավոր փաստարկներ չներկայացրեցին, թե ինչու են դեմ նախաձեռնությանը։ Միքայել Մելքումյանը իր ելույթում ակնարկեց, որ Ռուսաստանից հնարավոր չէ հեռանալ, եթե հեռանանք, ապա ավելի մեծ հարված կհասցնեն։ ՀՅԴ-ական Ռուստամյանն էլ ասաց, որ ոչ ժամանակի, ոչ անվտանգության խնդիրները լուծելու առումով այս նախաձեռնությունը ճիշտ չէ: «Ոչ ժամանակն է ճիշտ ընտրված, ոչ էլ ձևը: Ժամանակը վատ է ընտրված նաև այն առումով, որ մենք այսօր կանգնած ենք ԵՄ հետ պայմանագիր ստորագրելու շեմին: Մենք ամեն ինչ արել ենք, որ կամ-կամ-ի իրավիճակից երկիրը դուրս գա: Այսօր, երբ Եվրամիությունը գնում է մեզ հետ հարաբերվելու՝ նկատի ունենալով ԵՏՄ-ում մեր լինելու փաստը, դա խոսում է այն մասին, որ այդ կամ-կամ-ի տրամաբանությունն այլևս չկա: Մենք ինքներս ինչո՞ւ ենք հրահրում այդ տրամաբանությունը», նշեց նա: «Ռուսաստանը բավականին տարօրինակ պետություն է, ժամանակ առ ժամանակ «կոլցո» օպերացիա է անցկացնում, տարբեր ժամանակ տարբեր կողմերի է աջակցում, և դա բնական է, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն առաջնորդվում է Ռուսաստանի Դաշնության շահերով: Սա սովորական քաղաքական իրավիճակ չէ և պետք է շատ զգույշ մոտենալ այս հարցին», ելույթ ունեցավ Արարատ Զուրաբյանը։ «Պարոն Աշոտյան, ձեզ է պետք այդ ժամանակավոր հանձնաժողովը» փորձեց համոզել Նիկոլ Փաշինյանը հիմնավորելով․«Որովհետև դուք ասում եք՝ ԵՏՄ-ն լավ բան է, այ մենք այդ հնարավորությունը կօգտագործենք, հեսա մենք ցույց կտանք, թե ԵՏՄ-ն ինչ լավ բան ա: Էսօրվա նիստի ընթացքում որևէ մեկն այդպիսի բան լսե՞լ է: Էդ ո՞վ հիմնավորեց, որ ԵՏՄ-ն լավ բան ա: Միակ տրամաբանական հիմնավորումը Արտաշես Գեղամյանը բերեց՝ դա շանտաժն է, որ՝ այ, գազը կթանկացնենք, թուրքերին բաց կթողնենք ձեր վրա, սովից կմեռնեք, հոսանքը կթանկանա: Պարոն Աշոտյանը գույնը գցել էր արդեն վախից», - կատակեց Նիկոլ Փաշինյանը նկատելով՝ եթե շանտաժն է գործում, դա պետք է արձանագրել: Անի Սահակյան

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am