Նավալնին ձերբակալվել է
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, հակակոռուպցիոն շարժման առաջնորդ Ալեքսեյ Նավալնին Մոսկվայում իր բնակարանի շքամուտքում ձերբակալվել է ։ Տեղական ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը։ Նավալնին ձերբակալվել է չարտոնված հանրահավաքների մասնակցելու կոչերի համար։ Ռուսաստանի նախագահի քննադատ Ալեքսեյ Նավալնին պատրաստվում էր մասնակցել Նիժնի Նովգորոդում նախատեսված այսօրվա հանրահավաքին։ Նավալնին, որն այժմ գտնվում է ոստիկանական բաժանմունքում:Նա Թվիթերի իր էջում մեկնաբանել է իր ձերբակալման փաստը. «Սա, իհարկե, նոր էտապ է։ Հիմա ինձ ձերբակալում են արտոնված հանրահավաքին մասնակցելու համար:Երբեք չարտոնված հանրահավաքի մասնակցելու կոչ չեմ արել :Ոստիկանները դեռ իրեն չեն ասել, թե ինչու են ձերբակալել և ինչի մեջ են մեղադրում »։
