Հյուսիսային Կորեան արագ առաջընթաց է գրանցել. ԱԷՄԳ
Reuters–ը փոխանցում է,որ ԱԷՄԳ տնօրեն Յուկիա Ամանոն հայտնել է,որ Հյուսիսային Կորեայի 6-րդ միջուկային փորձարկումը ցույց տվեց, որ այդ երկիրը սպառազինությունների զարգացման ոլորտում արագ առաջընթաց է գրանցել, ինչը գլոբալ սպառնալիք է։ «Արդյունավետությունը շատ ավելի բարձր է, քան նախորդ փորձարկման ժամանակ, իսկ դա նշանակում է, որ Հյուսիսային Կորեան շատ արագ է առաջ ընթանում»,– ասել է Յուկիա Ամանոն։ Ընդ որում, նա նշել է, որ ԱԷՄԳ–ը չի կարող պարզել, թե Հյուսիսային Կորեան միջուկային զենք փորձարկել է, թե ոչ, ինչպես պնդում է Փհենյանը։ «Միջազգային հանրության համար հիմա ամենակարեւորը միավորվելն է»,– ասել է Ամանոն։
