«Հիսուս Քրիստոս» ներկայացած տղամարդը ցանկացել է գողանալ Օբամայի շանը
Газета-ն գրում է,որ Վաշինգտոնում ոստիկանությունը ձերբակալել է 49-ամյա Սքոթ Սթոկերտիի՝ Հյուսիսային Դակոտայից ժամանած տղամարդու մեքենայում հայտնաբերվել են չգրանցված 2 միավոր զենք, փամփուշտներ և դանակ: Նա հայտարարել է, որ իր անունը Հիսուս Քրիստոս է և խորհուրդ է տվել համեմատել վարորդական իրավունքի հետ։ Նա նաև հայտարարել է, որ իր ծնողները 1963-ին սպանված Ջոն Քենեդին և կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն են: Նա փորձել է գողանալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շանը: Գաղտնի ծառայության գործակալներին Սթոկերտն ասել է, որ պատրաստվում էր մտնել Կապիտոլիումի շենք և հայտարարել պետության ղեկավարի պաշտոնում ինքնաառաջադրվելու մասին:
