Փաշինյանը հրաժարվել է քննարկել այդ փաստաթուղթը, մեզ ներքաշել կործանարար պատերազմի մեջ․ Լևոն Զուրաբյան

Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված վտանգին, հերթական զարմանահրաշ հայտարարությունն է արել, ասելով.


«Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո։ Եվ նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի կոնսենսուս մինուս մեկին (ընդ որում, մինուս մեկը Հայաստանն էր) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում եւ ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է, եւ մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մեկ նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել՝ Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որեւէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչեւ նրա լուծման պահին հնարավոր չլինի նաեւ լուծել ՀՀ հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել ՀՀ հարց։ Եվ 1998, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի, 2020 թվականի, 2023 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում»։
Ինչպես տեսնում ենք` Հայաստանի գործող ղեկավարը, որը
• Տապալել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները 2018-2020 թվականներին.
• Ներքաշել է մեզ Ադրբեջանի հետ անհավասար 44-օրվա պատերազմի մեջ եւ այդ պատերազմում կատարելապես ձախողել Հայաստանի ռազմական ջանքի կառավարումը.
• Լեռնային Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի կազմում եւ դրա հետեւանքով, ըստ էության, հրավիրել Ադրբեջանի կողմից արցախահայության էթնիկ զտումը ցեղասպանության ակնհայտ տարրերով.
• 2020 թվականի 44-օրվա պատերազմից հետո` սկզբից առանց մարտի հանձնել է բազմաթիվ դիրքեր, այնուհետեւ տապալել սահմաններում դիրքերի ֆորտիֆիկացիաների կառուցումը եւ նպաստել 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ դիրքերի գրավմանը.
• Հանուն Ադրբեջանի հետ խաղաղության ստորագրմանը զոհաբերել է Արցախը, բայց, միեւնույն է, այդ խաղաղությունը չի ստացել, ինչով, իսկապես, հարցի տակ է դրել արդեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը.
ահա, այդ ղեկավարը անամոթաբար հայտարարում է, որ Արցախը մենք կորցրել էինք, իսկ Հայաստանի գոյությունն եւ անկախությունը հարցականի տակ էր դրվել 1996 թվականից ի վեր:
Իրականում`
• 1996 թվականին Հայաստանն այնքան ուժեղ էր, որ հակառակվելով աշխարհի մեծերին, այդ թվում ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային, միայնակ վետո էր դրել ղարաբաղյան հակամարտության մեզ համար ոչ ցանկալի կարգավորման տարբերակի նկատմամբ, դրա համար չվճարելով որեւէ դիվանագիտական գին: Միայն այդ փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանը այդ ժամանակ գտնվում էր իր անկախության եւ ինիշխանության գագաթնակետում:
• Շնորհիվ այդ վետոյի եւ Հայաստանի այն սկզբունքային եւ հետեւողական դիրքորոշմանը, որ Հայաստանը անընդունելի էր համարում որեւէ լուծում, որը կսահմաներ Արցախը որպես Ադրբեջանի մաս, Հայաստանն, ի վերջո հասավ նրան, որ 1997 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահներ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան հակամարտող կողմերին ներկայացրեցին կարգավորման փուլային տարբերակը, որը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ իրավահավասար կարգավիճակով պետք է ստորագրեր նաեւ Լեռնային Ղարաբաղը, ընդ որում, լուծումը չէր նախատեսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության որեւէ հիշատակում:
• Աշխարհը, ըստ էության, ընդունել էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ղարաբացը կապող տարածքների վրա հայկական վերհսկողությունը, պահանջելով միայն որ Ադրբեջանին հետ վերդարձվեն Լեռնային Ղարաբաղից դուրս տարածքները:
• Նման մի փաստաթուղթ դրված էր համանախագահների կողմից նաեւ Նիկոլ Փաշինյանի սեղանին 2019-2020 թվականներին, սակայն նա կտրականապես մերժեց անգամ այդ փաստաթղթի քննարկումը, ներքաշելով մեզ կործանարար պատերազմի մեջ:
Համադրելով այս բոլոր փաստերը, նորից գալիս ենք արդեն վաղուց ամրապնդված մի եզրակացությանը: Նիկոլ Փաշինյանը այսուհետեւ զբաղված է միայն մեկ գործով`իր վրայից մաքրել Արցախի կորստի եւ Հայաստանի անկախության վտանգման համար իր մեղավորությունը եւ պատասխանատվությունը: Եթե դրա համար պետք է կեղծել պատմական ճշմարտությունը, Նիկոլ Փաշինյանը մեկ վայրկյան անգամ չի վարանելու, որովհետեւ սեփական փրկության համար նա պատրաստ է զոհաբերել ամեն ազգային արժեք, այդ թվում` նախորդ սերունդների հերոսական հաղթանակաները:

դիտվել է 3569 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «Իվետա, Թաթա, թ*եմ ես ձեր նամուսին․ էդ ում шրյшն վրա էիք քեֆ անում»․ Նարե Սոսե (video) Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video) Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար Անկախություն՝ առանց պատրանքների. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանն ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղաթելյանը փակագծեր է բացում (video) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video) Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ» Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ Սարսափելի է․ նայեք՝ ինչ է այսօր Ադրբեջանը ասում․ Փաշինյանը մեզ զոհից սարքեց ագրեսոր. Սաղաթելյան (video) Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am