Իրինա Բոկովան թողնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 58 անդամները հոկտեմբերի 4-ից 18-ը կանցկացնեն կազմակերպության 202-րդ նստաշրջանը: Նստաշրջանի գլխավոր հարցերից մեկն է լինելու կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնին թեկնածուի առաջադրումը՝ նոյեմբերի 10-ին կազմակերպության 39-րդ գլխավոր կոնֆերանսում բոլոր 195 անդամ-պետությունների կողմից ընտրելու համար: Թեկնածուի քվեարկությունը կսկսվի հոկտեմբերի 9-ից: Որոշումը կընդունվի գաղտնի քվեարկությամբ: Նշանակման համար պահանջվում է ձայների բացարձակ մեծամասնությունը: Թեկնածուի հաստատումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին: Նոր գլխավոր տնօրենը, ինչպես սպասվում է, պաշտոնի կանցնի նոյեմբերի 15-ից:
