ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման հիմքերը չեն փոխվել: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հայտարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել ու Պետքարտուղարության՝ 30 հատուկ դեսպանների հաստիքները լուծարելու առաջարկը։ «Ես փոփոխությունների հետ կապված տեղեկատվություն չունեմ: Կճշտեմ ու կներկայացնեմ ավելի մանրամասն տեղեկատվությունլ»,- ասել է Զախարովան։
