Դեկտեմբերի 24֊ին Գեղամ Մանուկյանին անակնկալ է սպասվում․ Սուրեն Պապիկյան (video)
Վստահեցնում եմ, որ պաշտպանության ոլորտի առնչությամբ այն թվերը, որոնք հնչեցին այստեղից, արդեն ակտուալ չեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հայտարարությանը, որ 2023 թվականին 9 ամսվա ընթացքում պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի կատարումը իրականացվել 55 տոկոսով, այսինքն՝ 226 մլրդից միայն 124,6 մլրդն է կատարվել։
Մանրամասները՝ տեսանյութում․
