Արևմուտքը խանգարում է եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ Զախարովա (video)
Չգիտես ինչու, ինձ թվում է, որ ոչ այնքան Հայաստանն է իր ցանկությունն արտահայտում, որքան այն պարտադրվում է նրան, գուցե ինչ-որ քաղաքական գործիքների միջոցով, այն մարդկանց միջոցով, որոնք Հայաստանի ներսում կարող են հայ ժողովրդին օտար կամ խորթ շահեր հետապնդել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
