Արցախը հանձնելուց հետո անցել է Հայաստանին ու Փաշինյանը խոսում է ծայրագավառային մտածողության մասին (video)
Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դետեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե 1996 թվականից ի վեր՝ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել։ «Գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց», - նշեց վարչապեը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հենց հիմա Հայաստանում տեղի է ունենում մտածողության փոփոխություն, հայրենասիրության ծայրագավառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը։
