Հայաստանից արդեն չափերն անցնում են․ Մարիա Զախարովան ու՞մ նկատի ունի (video)
Իհարկե, մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերությունների համաձայն, սակայն, իհարկե, չենք կարող չարձանագրել Հայաստանի տարածքում առանձին քաղաքական գործիչների երբեմն ագրեսիվ հռետորաբանությունը, որն ընդհանրապես դուրս է ադեկվատության շրջանակից։ Այս մասին նոյեմբերի 15-ի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե այժմ որքան ինտենսիվ են Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները։
