Նախարարն այլ պատճառաբանություն է առաջ քաշում
Մշակույթի նախարարությունը տեղյակ չի եղել, որ երգիչ- երգահան Վահան Արծրունին պատրաստվում է համերգ կազմակերպել «Զվարթնոց» պատմամշակութային հուշարձանի տարածքում: Այսօր կառավարության նիստից հետո Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ իրենց ՊՈԱԿ-ի ղեկավարը կապվել է կազմակերպիչների հետ, և վերջիններս չեղարկումը պատճառաբանել են տոմսերի քիչ վաճառքով և եղանակային պայմաններով: Նա վստահեցրեց, որ կապ չունեն համերգի չկայանալու հետ: Լրագրողների հարցը, թե ինչպես է ստացվում, որ նախարարը միշտ կազմակեպվելիք համերգների ու ցուցահանդեսների մասին տեղյակ չի լինում, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Կազմակերպիչը մեր ՊՈԱԿ-ին, կամ մեզ որևէ կերպ տեղյակ չի պահել։ Ոչ ունենք պայմանագիր, ոչ պայմանավորվածություն,իսկ նրանք պարտավոր էին պայմանագիր կնքել»:
