Նիկոլն ասում էր՝ բենզինի գինը թանկացել է, բրդեք մեքենաները, կարագի դեպքում էլ խառը կանաչի կերեք (video)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը՝ ԱԺ հայտարարության ժամին.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն այսօր բազմաթիվ են։ Հայտարարությամբ կանդրադառնամ մի հարցի, որն ուղիղ առնչվում է ձեզ, իշխանությունների անգործության արդյունքում վնաս է հասցվում անմիջապես ձեր գրպանին։

Վերջին ամիսներին, առանց տնտեսագիտական հիմնավորումների թանկանում է դիզվառելիքի գինը։ Հեղուկ գազի արժեքը 160 դրամից դարձել է 220 դրամ, իսկ բենզինի 1 լիտրը վաճառվում է 570 դրամով։ Սա վկայում է ոլորտում վերահսկողության լիակատար բացակայության մասին։

Հարցով նախևառաջ պետք է զբաղվեր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Մինչդեռ, ոչ միայն չի ուսումնասիրվում գնաճի պատճառը, այլև հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ իրենց պատկերացմամբ Հայաստանում բենզինի գները դեռ մի բան էլ ցածր են։

Գուցե հենց այս արտահայտությունն էլ առիթ տվեց բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ ավելի բարձրացնելու բենզինի արժեքը։

ԵԱՏՄ ոչ մի պետությունում՝ ոչ ՌԴ-ում, ոչ Ղազախստանում, ոչ Բելառուսում դիզվառելիքը չի վաճառվում նման բարձր գներով։ Այս պետություններում այն կրկնակի, եռակի էժան է։

Ի դեպ, խնդրահարույց է բենզինի և հեղուկ գազի ոչ միայն գինը, այլև՝ որակը, ինչը վկայում է ոլորտի համատարած բարձիթողի վիճակի մասին։

Կան մտավախություններ, որ առաջիկայում հնարավոր է նաև գազի գնի աճ։

5 տարի է՝ ինչ քաղաքացին խաբված է՝ դառնալով և՛ տուգանքի մատերիալ, և՛ թանկացումների զոհ։

Այս իրավիճակը ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված, այլ իշխանությունների անգործության հետևանքն է։

Ամեն օր ՀՀ քաղաքացին, որին միայն խոսքերով եք հաճոյանում, արթնանում, տանից դուրս է գալիս մտավախությամբ՝ հո չի՞ տուգանվելու որևէ բանի համար, կամ հիմա՞ ինչն է թանկանալու։

Հիշեցի, թե ինչպես էր տարիներ առաջ ընդդիմադիր նիկոլ փաշինյանը ԱԺ ամբիոնից գնաճի ցուցակը ձեռքին ծաղրում, թե՝ բենզինի գինը թանկացել է, եկեք բրդենք մեքենաները, կարագը թանկացել է, եկեք խառը կանաչի ուտենք։ Ելույթի վերջում էլ հեգնական տոնով շնորհակալություն հայտնեց նախորդ իշխանությանը՝ անհոգ և երջանիկ իրականության համար։

Եվ այս խոսքերը ասում էր մի մարդ, որի օրոք անկում են ապրում բացառապես բոլոր ոլորտները, որի օրոք շարունակական թանկացումներ են, որի օրոք կորցրինք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը ու կանգնեցինք անվտանգային նոր մարտահրավերների առաջ»։

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Գուտերեշն ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցություններին ՊՆ–ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եկեղեցու գործով իշխանությունը կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն ունի․ Բադալյան Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Իշխանության պարտականությունը աճի տոկոսը հանդիսավոր արտասանելու մեջ չէ։ Նրա պատասխանատվությունն է ապահովել, որ այսօրվա աճը վաղը դառնա ավելի մրցունակ արտադրություն. Դավիթ Անանյան Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը Ձեր Թաթաներով չե՛ք մոռացնելու Շաքիի սահմռկեցուցիչ դեպքը․ ընդդիմադիրի էմոցիոնալ ելույթը (video) Զինված ադրբեջանցին շվշվացնելով հատում է ՀՀ սահմանը, ի՞նչ կլինի, եթե դիվերսիա լինի․ Յոլյան (video) Բացահայտեմ՝ ադրբեջանական մամուլը ինչ է գրել Հայաստան ներթափանցած իրենց զինված զինվորի մասին․ Դավթյան (video) Ե՛ս կպատասխանեմ Ալիևի՝ ձեզ ստորացնող հայտարարությանը․ Արեգա Հովսեփյան (video) Պարո՛ն Ռուբինյան, ո՞վ է «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը. Լիաննա Գասպարյան (video) Հենց այստեղից հաղորդում եմ տալիս հանցագործության մասին․ Ագնեսա Խամոյանը թղթեր ներկայացրեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am