Ինձ փորձելու են հունից հանել՝ ֆիզիկական հարված հասցնեմ, որ ոստիկանությունում գրվե՞ն․ Լևոն Քոչարյան (video)
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Լեւոն Քոչարյանն, անդրադառնալով տեղեկություններին, թե ՔՊ-ում ատամները սրած սպասում են իրեն, որ քննադատության հեղեղ սկսեն նաեւ քննարկվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը, նա ասաց. «Այդ բոլորը ենթադրություններ են: Ինքս լսել եմ նման բաներ: Եթե մարդիկ իրենց հիմնական գործը, երկրի անվտանգությունը ձախողում են, մնում է կախվել նախկիններից, փորձել շոուներ անել:
Միգուցե փորձեն այդպես անել, որպեսզի ինձ հունից հանեն, ֆիզիկական հարված հասցնեմ, որ հետո գնան հերթով ոստիկանությունում բողոքներ գրեն: Ամեն դեպքում, քանի տարի նման փորձեր կան թե դատարանի դիմաց, թե ուրիշ տեղերում, հանրահավաքների ժամանակ: Պետք է սառնասիրտ լինել, իսկ եթե ուզում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հետաքրքիր տեղեր կան»:
