Թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանա, պետական պարտքը կավելանա

Կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնելով բյուջեի ցուցանիշները` նշեց. «Մեր կանխատեսումներում բարձրացրել ենք տնտեսական աճի ցուցանիշը, որը գործող բյուջեում 3.2% էր ամրագրվել, բայց այժմ 5.2% է, և բոլոր ճյուղային զարգացումները ցույց են տալիս, որ 2018թ.-ին տնտեսական աճը կլինի 4.5%»,- հայտարարեց Վարդան Արամյանը։ «Պետք է հաշվի առնել այն, որ 2017 թվականի տնտեսական աճի ծրագրային ցուցանիշը բարձրանում է: Այսինքն, 3.2 տոկոսի փոխարեն մենք ունենալու ենք 4.3 տոկոս, եւ այդ բազայի վրա է հաջորդ տարի ծրագրավորվում 4.5 տոկոս տնտեսական աճ: Բնականաբար միջնաժամկետ հեռանկարում մեր հավակնությունները 4 տոկոսանոց տնտեսական աճը չէ, այլ դրա շրջանակներն են: Դա միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճն է: Իսկ որպեսզի մենք կարողանանք դա իրագործել, պետք է քայլեր իրականացնենք»,- ասաց Վարդան Արամյանը: 150 միլիարդ դրամ դեֆիցիտը ֆինանսավորելու համար, Վարդան Արամյանի խոսքերով, Հայաստանը նորից պետական պարտք է վերցնելու: «Դա անխուսափելի է, քանի որ այդպիսի երկիր չկա, որ դեֆիցիտ ունենա ու չմտնի պարտքի շուկա եւ արտաքին կամ ներքին պարտք չվերցնի: Արտաքին պարտքի մասով պետք է նշեմ, որ հիմնականում դրանք ինվեստիցիոն ծրագրեր են, որոնք մենք վերցրել ենք միջազգային ֆինանսական կառույցներից՝ արտոնյալ պայմաններով: Պարտքի մասին խոսելիս մենք պետք է նաեւ հաշվի առնենք այն, որ մեր պարտքի կառուցվածքը բավականին լավ է, դրան գումարած՝ հարկաբյուջետային քաղաքականությունը, որը մենք նախագծել եւ իրականացնում ենք 2017 թվականին եւ 2018 թվականին էլ պատրաստվում ենք իրականացնել, դա միջազգային կառույցները բավականին դրական են գնահատում»,- ասաց Արամյանը: Այսինքն, այս տարեվերջին մեր պետական պարտքը կկազմի մոտ 6.7 միլիարդ դոլար, իսկ հաջորդ տարի կարող է նաեւ հատել 7 միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչը նախատեսվում է, որ կկազմի հաջորդ տարվա ՀՆԱ-ի շուրջ 60 տոկոսը: «Մենք մեր հարաբերական ցուցանիշները հաշվելով ներկայացնում ենք, որ Հայաստանը դեռեւս մնում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում»,- շեշտեց ֆինանսների նախարարը: Թե ինչպես տնտեսական աճը կազդի քաղաքացիների կյանքի որակի բարելավման վրա, Արամյանը նշեց, որ մադկանց կենսամակարդակն աճում է սպառման միջոցով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, սպառումն ավելացել է: Լրագրողների հարցին, թե սոցիալական ծախսերի ավելացում՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացում, սպասվո՞ւմ է, Վարդան Արամյանը պատասխանեց՝ առայժմ ոչ: Խոսելով արդյունաբերության և գյուղատնտեսության մասին` նախարարը նշեց, որ ակնկալում են 6% և 4% աճ համապատասխանաբար։ Ընթացիկ ծախսերի աճը կկազմի 2-2.5%։ Եկամուտները կավելանան 100 մլրդ դրամով և կկազմեն 1 տրլն 307 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1,499.5 մլրդ դրամ, դեֆիցիտը կկազմի 156.9 մլրդ դրամ: Նախարարը վստահեցրեց նաև, որ բյուջեն սեկվեստորի չի ենթարկվելու։  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am